ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես ձեզ 1993-1994թթ զրոյից կառուցած զինամթերքի արտադրության մի ամբողջ համալիր եմ թողել. Է աշխատացրեք. Հրանտ Բագրատյան

Ես ձեզ 1993-1994թթ զրոյից կառուցած զինամթերքի արտադրության մի ամբողջ համալիր եմ թողել. Է աշխատացրեք. Հրանտ Բագրատյան

ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Հայաստանը ռազմամթերքի խնդիր ունի. Չի կարողանում ձեռք բերել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:

Նա նաեւ նշել է. «Այսօր մի ՔՊ-ական կին հայտարարեց, որ ՌԴ-ն չի թողնում, որ զենք ու զինամթերք գնենք։ Նայում եմ Հայլուր-ով գերությունից մի կերպ պրծած Ռաֆայել Գևորգյանին, որն ասում է, որ 2022-ի սեպտեմբերի Շորժայի մարտերում փամփուշտ չլինելու պատճառով են դիրքեր հանձնել։ Այդ նույն փամփուշտ չլինելու պատճառով նրանց հրամանատար Տարոն Սիմոնյանը նետվել է ազերիների վրա և նռնակով իրեն պայթեցրել։ Հերոսն իր կյանքի գնով փրկել է տղաներին։

Եղբայր, ընկերս կասեր փամփուշտ ալ չունի՞ք։ Բա ես ձեզ 1993-1994թթ զրոյից կառուցած զինամթերքի արտադրության մի ամբողջ համալիր եմ թողել։ Է աշխատացրեք։ Գործարանը նվիրել եք ինչ-որ պատրոնդաշի ու ... Բան չեմ հասկանում։ Էս ովքե՞ր են»:

  • Կիսվել: