կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե Փաշինյանն ինքնակամ հեռանա, երաշխավորում ենք իր ու իր ընտանիքի անվտանգությունը. Բագրատյան

Եթե Փաշինյանն ինքնակամ հեռանա, երաշխավորում ենք իր ու իր ընտանիքի անվտանգությունը. Բագրատյան

Եթե Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հեռանա, մենք երաշխավորում ենք իր եւ իր ընտանիքի անդամների անվտնգությունը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Միասին» շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ փետրվարի 20-ին նախաձեռնած հանրահավաքը բաց է բոլորի համար, բոլոր ուժերը կարող են միանալ. «Մենք կողմ չենք եղել, որ հայտարարենք, որ մենք ենք անում հանրահավաքը, մենք դիմել ենք շատերին, ասելով՝ ուզո՞ւմ եք, հենց ի սկզբանե հայտարարենք, որ միասին ենք անում: Շատերն ասել են՝ կգանք, կմասնակցենք քաղաքական ուժերից, կխոսեն հարթակից: Այդ տեսակետից խնդիր չկա: Շատերն արդեն միացել են: Լուրջ աշխատանք է տարվել շատ քաղաքական ուժերի հետ, այդ թվում Արցախի խորհրդարանում ներկայացված երեք ուժերի հետ»,-ասաց Բագրատյանը:

  • Կիսվել: