շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե նույնիսկ Թուրքիան ու Ադրբեջանը չպահանջեին Սահմանադրությունը փոխել, սա մոգոնելու էր. Բագրատյանը՝ Փաշինյանի մասին

Եթե նույնիսկ Թուրքիան ու Ադրբեջանը չպահանջեին Սահմանադրությունը փոխել, սա մոգոնելու էր. Բագրատյանը՝ Փաշինյանի մասին

Այս մարդն ամեն անգամ մի բան նախաձեռնելու է. չի ստացվում: Այս մասին այսօր «Միասին» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:

«Մի կարծեք, թե մեր հավաքները նշանակություն չունեն, ինքը չի կարողանում հաղթահարել եւ Հայաստանն օտարել Ռուսաստանից եւ Իրանից: Իհարկե, Արեւմուտքը միասեռ չէ, բայց անընդհատ էս մարդուն ասում են՝ մի բան մոգոնիր, գրգռիր էս ազգին: Այդպիսին Սահմանադրական փոփոխություններն են: Ի՞նչ է փոխում, ինչու է փոխում:

Հայտարարում է, որ մեր օրհներգում կա «թշնամի» բառը, դա անընդունելի է: Ես նույնիսկ կասկածում եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են այդ փոփոխությունները: Նրանք չպահանջեին, սա մոգոնելու էր: Մենք գործ ունենք խորապես այլասերված, խորապես պատրաստ մինչեւ վերջ մեզ դավաճանելու մարդու հետ:

Ես եկել եմ այն եզրակացության, որ եթե մարդը սկսում է  դավաճանելու գործընթացը, իրեն կանգնեցնելն անհնար է: Էլ բարոյականության նորմ չկա: Սրանից հետո զիջումները դարձնելու են անկառավարելի եւ մեր պետականությանը հետ վերադառնալու կետը մենք անցնելու ենք»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Նա հավելեց, որ սահմանադրական բարեփոխումները եւս մտածված են Հայաստանի սահմաններից դուրս:

  • Կիսվել: