կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ես ցանկացած մարդու նախաձեռնությանը վերաբերում եմ դրական. Խաչատուր Սուքասյանը՝ Քրսիտոսի արձանը կառուցելու մասին

Ես ցանկացած մարդու նախաձեռնությանը վերաբերում եմ դրական. Խաչատուր Սուքասյանը՝ Քրսիտոսի արձանը կառուցելու մասին

Ես ցանկացած մարդու նախաձեռնությանը վերաբերում եմ դրական: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով նրան, որ հայտնի գործարար, իր խնամի Գագիկ Ծառուկյանը Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը կառուցելու համար մրցույթ է հայտարարել:

«Մնացածը թող մասնագիտական կառույցների հետ քննարկեն: Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ է անում:  Ես ցանկացած մարդու կարծիք, միտք, գործողություն ողջունում եմ, եթե դա վնաս չէ մեր ժողովրդին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր դեմ հայց է ներկայացրել, արդյոք դատարանում կոնկրետ ապացույցներ ներկայացնելու է, նա արձագանքեց. «Ես փաստաբանների հետ պայմանագիր եմ ստորագրել, իրենք զբաղվում են դրանով: Մնացածի մասին այսօր չենք խոսի, կխոսենք փաստաբանների միջոցով»:

  • Կիսվել: