շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանն ԱՀԿ-ի հետ համաձայնագիր է ստորագրել որակյալ առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու նպատակով

Հայաստանն ԱՀԿ-ի հետ համաձայնագիր է ստորագրել որակյալ առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու նպատակով

Առողջապահության նախարարությունում այսօր ընդունել եմ դոկտոր Կլյուգեին` հույս հայտնելով, որ նրա այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա մեր երկրի առողջապահական համակարգի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև երկարատև գործընկերության համար:

 Քննարկել ենք համավարակի հաղթահարման մեր փորձը, ինչպես նաև առողջապահության ոլորտում մեկնարկած հիմնարար բարեփոխումները` առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթի ներդրում, առողջության առաջնային պահպանման օղակի, առողջապահական ծառայությունների որակի բարելավում, ծխախոտի դեմ պայքար, արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածություն, հոգեկան առողջություն: Անդրադարձել եմ 44-օրյա պատերազմի ողբերգական ու ավերիչ հետևանքներին, տեղահանվածների և գերիների հարցերին: Հանս Հենրի Պ. Կլյուգեն իր ցավակցությունն է հայտնել այս առնչությամբ:

Հանդիպման շրջանակներում ստորագրել ենք Հայաստանի և ԱՀԿ-մի միջև 2022-2023 թվականների Համագործակցության երկամյա համաձայնագիրը, որից հետո պատասխանել ենք լրատվամիջոցների ներկայացքուցիչներին հետաքրքրող հարցերին:

 Նշեմ, որ ԱՀԿ տարածաշրջանային ղեկավարի երկօրյա այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ:

  • Կիսվել: