երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Երևանը կմիանա «Երկրի ժամ»-ին

Երևանը կմիանա «Երկրի ժամ»-ին

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են․

«Հարգելի համաքաղաքացիներ,

կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 27-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:

Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները»:

  • Կիսվել: