ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Երևանում Ժիրայր Անանյանի, Լուսինե Զաքարյանի և Սվետլանա Գրիգորյանի պատվին փողոցներ են անվանակոչվել

Երևանում Ժիրայր Անանյանի, Լուսինե Զաքարյանի և Սվետլանա Գրիգորյանի պատվին փողոցներ են անվանակոչվել

Երևանի ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքի 3 փողոցներ նոր անուններ կունենան:

Այսպես. Երևանի Արաբկիրի 33-րդ փողոցն անվանակոչվել է հայ դրամատուրգ Ժիրայր Անանյանի անվամբ և այսուհետ կկրի «Ժիրայր Անանյան փողոց» անվանումը:

Նորքի 7-րդ փողոցն անվանակոչվել է հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի անվամբ՝ «Լուսինե Զաքարյան փողոց»։

Արաբկիրի 35-րդ փողոցն էլ անվանակոչվել է հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի անվամբ՝ «Սվետլանա Գրիգորյան փողոց»։

Որոշումներն արդեն հրապարակվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում և ուժի մեջ են մտել այսօրվանից:

  • Կիսվել: