երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի․ հայտնի են փոխքաղաքապետների անունները

Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի․ հայտնի են փոխքաղաքապետների անունները

Հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից.

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 3380-Ա որոշմամբ. 1. 2023 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ»,- ասված է որոշման մեջ:

Ըստ այդմ` քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին հավակնում է ՔՊ վարչության անդամ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, իսկ քաղաքապետի տեղակալների թեկնածուներ են ՔՊ-ական Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը:
 

  • Կիսվել: