չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երևանի ավագանու առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 21-ին

Երևանի ավագանու առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 21-ին

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի սույն թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ին: Այդ մասին որոշումը 35 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ավագանու առաջին նիստի ավարտին:

Ավելի վաղ 32 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ Երևանի քաղաքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը: Անդրանիկ նիստին մասնակցում էին ընտրական շեմը հաղթահարած 5 քաղաքական թիմերից 3-ը: «Հանրապետություն» կուսակցությունը կողմ էր քվեարկել Տիգրան Ավինյանը թեկնածությանը, իսկ «Հանրային ձայնը»՝ դեմ:

  • Կիսվել: