ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում վրաերթի են ենթարկել ոստիկանության շտաբի պետի տեղակալին․ վարորդը դիմել է փախուստի

Երևանում վրաերթի են ենթարկել ոստիկանության շտաբի պետի տեղակալին․ վարորդը դիմել է փախուստի

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի՝ դեռևս չպարզված վարորդը Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 42-ամյա Վահե Ենոքյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածն աշխատում է ՀՀ ոստիկանության շտաբում՝ որպես շտաբի պետի տեղակալ, կոչումով ոստիկանության գնդապետ է։ 

  • Կիսվել: