երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
35-ամյա վարորդը «Skoda»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է

35-ամյա վարորդը «Skoda»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ ապրիլի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Արարատի մարզ ավտոճանապարհի՝ Նորաբաց գյուղի սկզբնամասի ձախակողմյան հատվածում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Հայկ Մ․-ն իր վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, ով տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի և Մասիսի բաժինների օպերատիվ խմբերը, ովքեր այս պահին պարզում են թե դեպքը Երևանի, թե Արարատի մարզի տարածքում է  տեղի ունեցել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթը տեղի է ունեցել Մասիսի վարչական տարածքում, սակայն դին Երևանի վարչական տարածքում է։Երբ պարզվի, թե որ վարչական տարածքում է դեպքը տեղի ունեցել  դրանից հետո տեղեկությունը կփոխանցվի կա՛մ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, կա՛մ ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Պարեկային ծառայությունը պարզում է մահացածի ինքնությունը, ով մոտ 50-55 տարեկան կին է։

  • Կիսվել: