Կիրանցում ոստիկանների ու քաղաքացիների միջև բախումներ են տեղի ունեցել
Տավուշից հայտնում են, որ քարտեզագրողները սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում են մեքենայով անցնել Կիրանցի հատված։ Քաղաքացիները արգելափակել են մեքենայի շարժը:
Հաղորդվում է, որ Կիրանցում իրավիճակը ծայրահեղ լարված է. սկսվել են բախումներ քաղաքացիների ու ոստիկանների միջև:
Տեղեկություններ կան, որ Կիրանց են ժամանել նաև բերետավորները։