երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանում Volkswagen-ը վրաերթի ենթարկել 58-ամյա հետիտոնին․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Երևանում Volkswagen-ը վրաերթի ենթարկել 58-ամյա հետիտոնին․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Երեւանում, այսօր, ապրիլի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 11։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 58-ամյա Արթուր Ս․-ին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը  փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած բժշիկների հետ միասին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ 

Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

  • Կիսվել: