կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Երևանում տնօրենից պահանջել են 20 հազ. դոլար, հակառակ դեպքում սպառնացել են, որ կխոչընդոտեն նրա կողմից բնակելի շենքի կառուցման աշխատանքներին

Երևանում տնօրենից պահանջել են 20 հազ. դոլար, հակառակ դեպքում սպառնացել են, որ կխոչընդոտեն նրա կողմից բնակելի շենքի կառուցման աշխատանքներին

Ոստիկանության Արաբկիրի բաժնում շորթում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 33-ամյա Էդգար Մ.-ն և հայտնել, որ ոմն Արմենը և Սարոն իրենից պահանջել են խոշոր չափի գումար:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Էդգար Մ.-ն «Դարա» ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ նրանից՝ ըստ իր հայտարարության, պահանջել են 20 հազ. ԱՄՆ դոլար և սպառնացել են, որ եթե չտրամադրի գումարը, խոչընդոտելու են Արաբկիր 23 փողոցի 20 հասցեում իրականացվող բնակելի շենքի կառուցման աշխատանքներին:  

Ոստիկանության Արաբկիրի բաժինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Արմենի և Սարոյի անձերը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: 

  • Կիսվել: