հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Երևանում թիվ 57 երթուղու «Zhongtong» ավտոբուսը հայտնվել է մայթին և բախվել էլեկտրասյանը

Երևանում թիվ 57 երթուղու «Zhongtong» ավտոբուսը հայտնվել է մայթին և բախվել էլեկտրասյանը

Այսօր՝ մայիսի 18-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 57 երթուղին սպասարկող ավտոբուսը Գևորգ Չաուշի փողոցից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։

  • Կիսվել: