կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Երևանում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է սև գույնի ավտոմեքենան վրաերթի ենթարկում հետիոտնին և դիմում փախուստի

Երևանում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է սև գույնի ավտոմեքենան վրաերթի ենթարկում հետիոտնին և դիմում փախուստի

Երեկ՝ ապրիլի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Մարգարյան 23/6 հասցեի դիմացի հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 43-ամյա Դերենիկ Պետրոսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վրաերթից հետո վիրավորին թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գխավորությամբ:

  • Կիսվել: