Երևանում սպասվում է 32 աստիճան շոգ
Երևանում առաջիկա օրերին սպասվում է 32 աստիճան շոգ, հաղորդվում է Հայպետհիդրոմետի կանխատեսման մեջ:
Նշվում է, որ սեպտեմբերի 12-13-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 30-32 աստիճան տաքություն: