շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ռուսները միշտ ստանում են այն, ինչն իրենց է պատկանում. Ստամբուլում ռուսական պատվիրակության ղեկավար

Ռուսները միշտ ստանում են այն, ինչն իրենց է պատկանում. Ստամբուլում ռուսական պատվիրակության ղեկավար

Երեկ Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններում Մոսկվայի պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է՝ ռուսները միշտ ստանում են այն, ինչն իրենց է պատկանում:
 
«Խաղաղ բանակցություններից առաջ հրադադար պահանջողներն ուղղակի պատմություն չգիտեն: Ռազմական գործողությունները միշտ ուղեկցվել են բանակցություններով»,- կարծիք է հայտնել Մեդինսկին՝ մեկնաբանելով հրադադար հաստատելու՝ Կիևի առաջարկը:
 
Ստամբուլյան հանդիպմանն է անդրադարձել Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը: Նա տեղեկացրել է, որ ռուսական պատվիրակությունը մի շարք պահանջներ է ներկայացրել, որոնք անընդունելի են Կիևի համար:
 
Գեորգի Տիխիի խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունը Թուրքիայում հիանալի աշխատանք է կատարել: Գերատեսչությունից հիշեցրել են, որ բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել պայմանավորվել գերիների մասշտաբային փոխանակման մասին՝ 1000-ը 1000-ի դիմաց ձևաչափով:

  • Կիսվել: