«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ կոչ անելով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլում քվեարկել Հայաստանի օգտին:
«Քվեարկելու համար հարկավոր է 18 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին:
Քվեարկության կարգին և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք նաև հետևել մրցույթին` ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:
Եզրափակիչում քվեարկում են Եվրատեսիլին մասնակցող բոլոր երկրները:
Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի այլ երկրներից, որոնք չեն մասնակցում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին www.esc.vote կայքի միջոցով»,- գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք՝ այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ մեր պատվիրակ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո: