երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Հունաստանի տարածքի մեծ մասում ստվերում ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի

Հունաստանի տարածքի մեծ մասում ստվերում ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի

Հունաստանի տարածքի մեծ մասում ստվերում ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի, հայտնում է հունական News247-ը:

Նշվում է, որ իշխանությունները կանխարգելիչ նպատակով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները, կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատակիցներին խորհուրդ է տրվել հնարավորինս աշխատել հեռավար ռեժիմով, իսկ Առողջապահության նախարարության ղեկավարությունը բուժհաստատություններին և շտապ օգնության ծառայություններին կոչ է արել լինել բարձր պատրաստության վիճակում՝ ծայրահեղ բարձր ջերմաստիճաններից առաջացող ցանկացած խնդիր արագ և արդյունավետ լուծելու համար։

Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունն էլ հրապարակել է հրդեհների ռիսկի քարտեզ, որի համաձայն՝ հունիսի 11-ին անտառային հրդեհների շատ բարձր ռիսկ է կանխատեսվում Կենտրոնական Հունաստանի տարածաշրջանի, Ատտիկայի մայրաքաղաքային մարզի և Պելոպոնես թերակղզու համար:

  • Կիսվել: