24-ժամ ջուր չի լինի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 21-ին՝ ժամը 10.00-ից մինչև մայիսի 22-ը ժամը 10.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Աջափնյակ վարչական շրջանի՝ Խ. Խաչատրյան, Վշտունի փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Միրաքյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Չուխաջյան, Գրիգոր Զոհրապի, Սիսակյան, Գ.Հակոբյանց, Գ․Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Արա Սարգսյան, Ռոստամյան, Բաշինջաղյան, Լուկաշինի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների, Ֆուչիկի 1/1, 1/3 , Մարգարյան 7 շենքերի ,
- Դավթաշեն վարչական շրջանի՝ Ա.Միկոյան փողոցի անհատական տնատիրությունների և 2, 2/2 շենքերի, Եղվարդի խճուղու իրավաբանական բաժանորդների,
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ՝ Զ․Անդրանիկի թաղամասի, Սեբաստիա, Մալաթիա, Ռ․Մելիքյան, Ջիվանի, Քուչակ, Օտյան, Մ․Գոշի, Ջամբուլի, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու, Բատիկյան, Ոսկանյան, Դ․Վարուժանի, Շերամի, Ա․Բաբաջանյան, Շրջանային, Վ․Մամիկոնյանի, Մեծարենց, Միքայելյան Վանթյան, Ճառագայթային, Մոնթե Մելքոնյան, Պ․Տիչինայի փողոցի և 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների,Կուրղինյան փողոցի և նրբ., Ծերենցի 3, 5, 7 ,7ա համարների և 1-ին և 2-րդ նրբանցքների ,Մանուկյան 2, 4, 6, 8, 10, Իսակովի պող 15-95 համարների, Շահումյան 1-րդ , 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ , 7-րդ, 8-րդ ,10-րդ,14-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, Հովնաթանի, Ա․Վեգների փողոցների և նրբանցքների, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի՝ իր նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցների, Արարատյան 1-ին և 2-րդ զանգվածների , Նոյ և Մուշ թաղամասերի,
- Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության,
- Արմավիրի մարզի՝ Փարաքար, Թաիրով գյուղերի և հանրային բաժանորդների,
- Արարատի մարզի՝ Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Խաչփառ գյուղերի և հանրային բաժանորդների,
- Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի։