հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիայում աննախադեպ շոգ եղանակ է՝ 50°C

Թուրքիայում աննախադեպ շոգ եղանակ է՝ 50°C

Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության տվյալների համաձայն՝ արևելյան հատվածում գտնվող Հաթայ նահանգի Հասսայի շրջանում օգոստոսի 14-ին գրանցվել է ամենից բարձր օդի ջերմաստիճանը՝ ցերեկային ժամերին հասնելով 50°C-ի: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Մինչ այս Թուրքիայում ամենից բարձր օդի ջերմաստիճանը գրանցվել էր 2021-ի հուլիսի 21-ին Շըրնաք նահանգի Ջիզրեի շրջանում՝ կազմելով 49.1°C:

Հասսայի շուկան և կենտրոնը դատարկվել են: Մարդիկ շոգին դիմակայելու համար գնում են Աքթեփե թաղամասում գտնվող Քարափընար աղբյուր:

Տեղի բնակիչներն անոմալ շոգն այսպես են նկարագրում. «Ջուր մտնելուց հետո դուրս գալուն պես վրայիդ ջուրն իսկույն գոլորշանում է»:

  • Կիսվել: