հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հունաստանում կանխատեսել են երկրի պատմության մեջ ամենաերկարատև շոգը

Հունաստանում կանխատեսել են երկրի պատմության մեջ ամենաերկարատև շոգը

Աթենքի ազգային աստղադիտարանը կանխատեսել է Հունաստանի օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենաերկարատև ջերմային ալիքը։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Հավանական է, որ Հունաստանի բնակիչները 15-ից 16 օր դեռ ստիպված լինեն դիմանալ ծայրահեղ շոգին: Նա նշել է, որ նախկինում նման իրավիճակ երկրում չի եղել։

Լագուվարդոսը նաև հավելել է, որ շոգը կարող է ավելի երկար տևել, սակայն դեռ դժվար է կանխատեսել։

Հունաստանում գրանցված ամենահզոր ջերմային ալիքը տևել է 12 օր՝ 1987 թվականի հուլիսին։
Այս ամառ Աթենքում ջերմաստիճանը կարող է գերազանցել 2007 թվականի հունիսի պատմական ռեկորդը. այն ժամանակ ջերմաստիճանը +44,8°C էր։

 

  • Կիսվել: