ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Շիրակի փողոցում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, անմիջապես զանգահարել է և դեպքի վայր կանչել շտապօգնության մեկ այլ մեքենա՝ տուժածին հնարավորինս արագ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Դեպքի վայրում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ վարորդը եղել է սթափ։

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները

  • Կիսվել: