ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երևանում Nissan-ը Կոմիտասի պողոտայում բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակիրին և տապալել այն. լուսակիրն էլ ընկել է հետիոտնի գլխին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում Nissan-ը Կոմիտասի պողոտայում բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակիրին և տապալել այն. լուսակիրն էլ ընկել է հետիոտնի գլխին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտա - Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին և տապալել այն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով լուսակիրն ընկել է այդ պահին նշված վայրում գտնվող կին հեիտիոտնի գլխին, ով մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչներ Կամո Պետրոսյանն ու Ալիկ Գալստյանը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամ Հարությունյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: 

  • Կիսվել: