շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

«Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է օդափոխման համակարգի հատվածի արտաքին երեսպատումը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։47-ին, մարվել՝ 17։02-ին։

  • Կիսվել: