Միջոցառում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար
Ապրիլի 22-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախաձեռնված մշակութային դիվանագիտության հերթական միջոցառումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Հակոբ Սարգսյանը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը:
Իր ելույթում Հակոբ Սարգսյանը ընդգծել է միջմշակութային շփումների կարևորությունը՝ շնորհակալություն հայտնելով Կոմիտասի թանգարան-ինստիտուտին ընդունելության և միջոցառման կազմակերպմանը աջակցության համար՝ նշելով թանգարանի կարևոր դերը Կոմիտասի ստեղծագործական ժառանգության պահպանման գործում։
Օգտվելով ստեղծված հնարավորությունից՝ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտին նվիրել է Կոմիտասի վերաբերյալ հոդվածների ժողովածուի իր կողմից արաբերեն թարգմանված գիրքը:
Միջոցառման շրջանակներում երաժշտական ծրագրով հանդես է եկել «Գեղարդ» երգեցիկ խումբը, որը ներկայացրել է Կոմիտասի ստեղծագործություններից ընտրված կատարումներ։