երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր

Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Խաչատուր Մարտիրոսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ շրջանաձև երթևեկության հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, ճանապարհի մաքրման աշխատանքներ կատարող տրակտորի, այնուհետև բախվել բետոնե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խ. Մարտիրոսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: