ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երեւանում կտեղադրվի դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին․ ավագանին ընդունեց որոշումը

Երևանի քաղաքապետարանում մեկնարկած ավագանու նիստում որոշում ընդունվեց, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և

Երևանի քաղաքապետարանում մեկնարկած ավագանու նիստում որոշում ընդունվեց, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում կտեղադրվի հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին:

Նիստին ներկա էր նաև Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդամ, հրապարակախոս, դուրյանագետ Վահան Վարդապետյանը, ով, անդրադառնալով կիսանդրու էսքիզին, ասաց, որ այն բավականին գրավիչ գործ է և լիովին արտացոլում է մաեստրոյի կերպարը:

«Քանդակագործն արել է խորհրդանշական մի էսքիզ: Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են սպասվում` մաեստրոյի ձայնասկավառակների հավաքածուի թողարկում, արծաթե հուշադրամների թողարկում, նամականիշի մարում,  ֆիլմի նկարահանում»,- ասաց նա:

Կիսանդրու հեղինակ Գետիկ Բաղդասարյանը հավելեց, որ դեռ փոքրուց շատ է սիրել Օհան Դուրյանին որպես արվեստագետ, որպես արտիստ:

«Եթե չսիրես, չհարգես այդ մարդուն, չի ստացվի գործը: Էսքիզում Օհան Դուրյանի գլուխն է և երկու ձեռքը տարբեր իրավիճակների մեջ, ինչը ցույց է տալիս իր հոգեկան ներքին պոռթկումը: Կիսանդրին սյուների վրա է, քանի որ ինքը մեր հայ մշակույթի սյուներից մեկն է»,- ասաց քանդակագործը՝ հավելելով, որ քանդակը լինելու է բրոնզից, սյուները` բազալտից:

«Այն շատ մեծ չի լինելու: Լինելու է ոչ մեկին չխանգարող և ես շատ ուզում եմ, որ լինի նաև մեր լավագույն աշխատանքներից մեկը»,- ընդգծեց Գետիկ Բաղդասարյանը:

բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում կտեղադրվի հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին:

  • Կիսվել: