ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի

Երևանում հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 20:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-211 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-արևմտյան թաղամասի Անդրանիկի 75 շենքի հարևանությամբ հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները մարել են կրակը, որից հետո այնտեղ հայտնաբերել են 65-70 տարեկան տղամարդու մոխրացած դի: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մալթիայի բաժին, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրդեհը, որտեղ հայտնաբերվել է դին, ավելի շատ օգտագործվել է թափառաշրջիկների կողմից՝ որպես հավաքատեղի:

  • Կիսվել: