չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
 Երևանում. բախվել են Mazda-ն ու Kia-ն. Kia-ն էլ, գլխիվայր շրջվելով, բախվել է կայանված Toyota-ին. կա վիրավոր

Երևանում. բախվել են Mazda-ն ու Kia-ն. Kia-ն էլ, գլխիվայր շրջվելով, բախվել է կայանված Toyota-ին. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ավետիսյան փողոցում բախվել են Kia մակնիշի 71 AL 118 համարանիշի և Mazda մակնիշի 01 TT 191 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Kia-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհին կայանված «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությանը պատկանող Toyota Corolla մակնիշի 540 AD 61 համարանիշի ավտոմեքենային և գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան դարձի են բերել նույնպես քաղաքացիները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից դեպքի վայր են ժամանել տեսուչները, իսկ Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: