երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Երևանում ամուսինը դանակահարել է կնոջն ու դիմել փախուստի. պարեկները գտել են դանակը

Երևանում ամուսինը դանակահարել է կնոջն ու դիմել փախուստի. պարեկները գտել են դանակը

Երեւանում, այսօր, հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել. ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ  է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում «Արմատ Ֆուդի» դիմաց դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ամուսինը դանակահարել է կնոջը, ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կնոջը դանակահարած, դեպքի վայրից փախուստի դիմած ամուսնուն հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են դանակ, որն, ըստ կասկածների՝ հանցագործության գործիքն է։

  • Կիսվել: