շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում 22-ամյա վարորդը BMW-ով Արշակունյաց պողոտայում հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա

Երևանում 22-ամյա վարորդը BMW-ով Արշակունյաց պողոտայում հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա

Երեկ՝ հունիսի 18-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:45-ի սահմաններում  Երևանի բնակիչ, 22-ամյա Արա Աղաբաբյանը իր վարած BMW 228  մակնիշի ավտոմեքենայով  Արշակունյաց պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին և մասամբ հայտնվել դրա վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Մանուկյանն ու կրտսեր պարեկ Արթուր Թևոսյանը: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: