ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Երևանում 2026թ. կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք

Երևանում 2026թ. կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք

Երևանում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված: Ընդհանուր առմամբ 2026թ. կիրականացվի 200 հազար քմ աշխատանք:

Նախ իրականացվում է երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, հետո նոր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում: Երթևեկությունը անխափան կազմակերպելու նպատակով փոսային նորոգումները կազմակերպվում են գիշերային ժամերին։ 

Արդեն ապրիլ ամսից կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: 

  • Կիսվել: