շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երեւանի վարչական շրջաններում 1 շաբաթում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային կոնցենտրացիան

Երեւանի վարչական շրջաններում 1 շաբաթում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային կոնցենտրացիան

«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը» ներկայացնում է Երեւանում մթնոլորտային օդի որակը՝ հունիսի 22-28-ի դրությամբ:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 26-ին եւ 28-ին, Նոր Նորքում՝ հունիսի 28-ին, Արաբկիրում՝ հունիսի 22-ին:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում հունիսի 22-26-ը, Արաբկիրում՝ հունիսի 28-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

357019668_307269848320148_2045181224882328335_n.jpg (15 KB)

 

  • Կիսվել: