ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Երևանի շենքերից մեկի բնակարանում դի է հայտնաբերվել

Երևանի շենքերից մեկի բնակարանում դի է հայտնաբերվել

Ապրիլի 3-ին, ժամը 14:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը մահացել է (պատուհանից են նկատել). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով. ներսում հայտնաբերվել է Ղուկաս Լ.-ի (ծնված 1932 թ.) դին:

  • Կիսվել: