երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Երևանի քաղաքապետը հյուրընկալել է STARMU-ին մասնակցելու նպատակով ՀՀ այցելած GIT դափնեկիր, դոկտոր Լեոն Ստոկին

Երևանի քաղաքապետը հյուրընկալել է STARMU-ին մասնակցելու նպատակով ՀՀ այցելած GIT դափնեկիր, դոկտոր Լեոն Ստոկին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է STARMUS գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար, IBM ընկերության փոխնախագահ, GIT դափնեկիր, դոկտոր Լեոն Ստոկին:

Հանդիպմանը մասնակցել է նաև «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Կողմերը քննարկել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նոր տեխնոլոգիաների կիրառման, կառավարման ավտոմատացված համակարգերի ներդրման, «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր:

Քաղաքապետ Սարգսյանն ընդգծել է, որ համայնքի նպատակն է արդի տեխնոլոգիական լուծումների միջոցով աջակցել քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն ու քաղաքապետարան-բնակիչ երկխոսության արդյունավետության բարձրացմանը:

  • Կիսվել: