երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման գործընթացին

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման գործընթացին

Երևանի քաղաքապետարանում շրջանառվել է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը։ Չնայած նախագծի ներկայացումը հենց դրա տարբեր շրջանակներում քննարկելու նպատակ է հետապնդում, ավագանու որոշ անդամներ չեն հապաղում և արդեն սկսել են համատեքստից կտրված և բովանդակային առումով սուտ տեղեկություններ տարածել։

Վաղը լինելու եմ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ ներկայացնելու նախագիծը, դրա նպատակները և այս պահի բովանդակությունը, որի առանձին մասեր չենք բացառում, որ կարող են և փոփոխվել՝ առողջ քննադատության և փաստարկների, բայց ոչ երբեք մանիպուլյացիայի և ստի արդյունքում։

Այժմ միայն կնշեմ, որ․

1․ Ինչպես և ամբողջ աշխարհում միասնական տոմսային համակարգը ներառելու է տոմսային պրոդուկտներ, որոնք նախատեսված են մշտապես տրանսպորտից օգտվող անձանց համար (համեմատ մատչելի գներով) և գլխավորապես՝ զբոսաշրջիկների և քաղաքի հյուրերի համար նախատեսված տոմսային պրոդուկտներ (համեմատ ավելի թանկ գներով)։

2․ Գործելու են արտոնյալ սակագներ՝ տարբեր խմբերի համար (թոշակառուներ, ուսանողներ և այլն)։

 

  • Կիսվել: