հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր

Նոյեմբերի  5-ի գիշերն առանձին շրջաններում, 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-8-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 6-8-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի  5-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-ին սպասվում է նաև ամպրոպ։ Նոյեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      21.5°C (1995թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`          -5.1°C (2014թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`      8.4°C

  • Կիսվել: