երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Երևանի քաղաքապետարանը համայնքապատկան արտադպրոցական հաստատությունների համար ձեռք է բերել  երաժշտական գործիքներ՝ 70 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով

Երևանի քաղաքապետարանը համայնքապատկան արտադպրոցական հաստատությունների համար ձեռք է բերել երաժշտական գործիքներ՝ 70 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով

Երևանի քաղաքապետարանը համայնքապատկան արտադպրոցական հաստատությունների համար ձեռք է բերել 17 անուն 153 երաժշտական գործիք` շուրջ 70 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով:

Երաժշտական գործիքները կնվիրաբերվեն Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի 24 դպրոցներին:

«Բոլորովին վերջերս, «Երևանի օրերը Գյումրիում» ծրագրի շրջանակում Գյումրու «Անի» մանկական փողային նվագախմբին նվիրաբերվեցին թանկարժեք և հազվագյուտ գործիքներ:
Այս տարեսկզբին Արցախի Հանրապետությանը նվիրատվության կարգով փոխանցեցինք շուրջ 7 մլն ՀՀ դրամի երաժշտական գործիքներ և մինչև տարեվերջ Արցախի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներին կփոխանցենք շուրջ 10 մլն ՀՀ դրամի երաժշտական գործիքներ»,- գրել է Երևանի քաղաքապետը:

  • Կիսվել: