կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին ամբողջությամբ հիմնանորոգվել է. քաղաքապետարան (տեսանյութ)

Երևանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին ամբողջությամբ հիմնանորոգվել է. քաղաքապետարան (տեսանյութ)

Շուրջ 7200 քմ տարածք զբաղեցնող Երևանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին ամբողջությամբ հիմնանորոգվել է, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած այգում բնակիչների լիարժեք հանգստի համար ստեղծվել են հարմարվետ պայմաններ. տեղադրվել են մարզական սարքեր ու մանկական խաղեր, նստարաններ, աղբամաններ, զրուցատաղավարներ, արդիականացվել են արտաքին լուսավորության ցանցն ու ոռոգման համակարգը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև բակային տարածքներում: 2023թ.-ին ընդհանուր առմամբ բարեկարգվել է շուրջ 30 բակ:

  • Կիսվել: