հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանի կանգառներում տեղադրվում են նոր կանգառասրահներ

Երևանի կանգառներում տեղադրվում են նոր կանգառասրահներ

Երևանյան կանգառներում տեղադրվում են նոր կանգառասրահներ. Ծրագիրն իրականացվում է փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրի շրջանակում տեղադրվել է 10 նոր կանգառասրահ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ընթացիկ տարում քաղաքապետարանի լրացուցիչ ծրագրով Երևանում կտեղադրվի ևս 30 նոր կանգառասրահ, որոշ վարչական շրջաններ աշխատանքները կիրականացնեն նաև սեփական միջոցներով:

  • Կիսվել: