ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանի Ղազար Փարպեցու փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում՝ կիսակառույց շինությունում, հրդեհ է բռնկվել

Երևանի Ղազար Փարպեցու փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում՝ կիսակառույց շինությունում, հրդեհ է բռնկվել

Հունվարի 15-ին, ժամը 03։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղազար Փարպեցու փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում՝ կիսակառույց շինությունում, այրվում է կուտակած աղբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։30-ին, մարվել՝ 05։49-ին։ Այրվել են կիսակառույց շինության փայտե առաստաղը (մոտ 40 քմ) և շինարարական աղբ:

 

  • Կիսվել: