հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երևանի ավագանու նիստին մասնակցում են նաև Սասուն Միքայելյանը և ԵԿՄ այլ անդամներ

Երևանի ավագանու նիստին մասնակցում են նաև Սասուն Միքայելյանը և ԵԿՄ այլ անդամներ

Մեկնարկել է Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի երկրորդ նիստը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ ավագանու նիստին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի հրավերով մասնակցում են նաև Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Ռաֆայել Ֆարմանյանը, ԵԿՄ «Արծիվ 24» գումարտակի հրամանատար Մանվել Հովսեփյանը։

Հավելենք, որ օրակարգում է «Երևանի հ.116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը դպրոցի շրջանավարտ, 2016 թվականի արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի անվամբ՝ «Երևանի Սամվել Հովսեփյանի անվան հ.116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն անվանակոչելու հարցը:

Սամվել Հովսեփյանը ԵԿՄ կազմում է եղել։

  • Կիսվել: