շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Մենք կարող է նորից պատերազմի առաջ կանգնենք, կարող է ոտնձգություն լինել ՀՀ պետական սահմանի վրա. Սասուն Միքայելյան

Մենք կարող է նորից պատերազմի առաջ կանգնենք, կարող է ոտնձգություն լինել ՀՀ պետական սահմանի վրա. Սասուն Միքայելյան

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը պնդում է՝ Հայաստանը դասեր չի քաղել պատմությունից։

«Մենք պարտավոր ենք այսօր համախմբվելու, պարտավոր ենք մեր բանակի կողքին կանգնելու։ ԵԿՄ-ն միշտ եղել է բանակի կողքին ու մինչև օրս էլ բանակի կողքին է», - ԵԿՄ-ում հայտարարեց Միքայելյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պարտվել է մարտի դաշտում, բայց պատերազմում չի պարտվել։

«Այդ հոգեբանությամբ պիտի լցվենք ու առաջ քայլենք ու այս անորոշությունը, հարգելի պետական այրեր, պիտի կարողանանք մեր ժողովրդի միջից հանել։ Պարզ ասում եմ՝ մենք կարող է նորից պատերազմի առաջ կանգնենք, կարող է ոտնձգություն լինել ՀՀ պետական սահմանի վրա», - նշեց Միքայելյանը։

Նա ասաց, թե այսօրվա գերխնդիրը պետական սահմանը պահելն է ու բանակի կողքին լինելը։

«Նայեք իրար աչքերի մեջ, թողեք ամբիցիաները ու գնանք դեպի առաջ», - ասաց ԵԿՄ նախագահը։

Սասուն Միքայելյանի խոսքով՝  ինքը պինդ տղա է, բայց երբ «բաններներին» կարդում է «հաղթելու ենք», սիրտը լցվում է։

«Մենք հաղթելու ենք, ժողովուրդ ջան», - ասաց նա։

  • Կիսվել: