շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե իրենք ուշքի չգան, մտածելու տեղիք կտա՝ ՀԱՊԿ-ի մեջ մնա՞նք, թե՞ չէ. Սասուն Միքայելյան

Եթե իրենք ուշքի չգան, մտածելու տեղիք կտա՝ ՀԱՊԿ-ի մեջ մնա՞նք, թե՞ չէ. Սասուն Միքայելյան

Եթե իրենք ուշքի չգան, մտածելու տեղիք կտա՝ ՀԱՊԿ-ի մեջ մնա՞նք, թե՞ չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց ՀԱՊԿ-ը ոչինչ չարեց, եթե այդպես շարունակեն, մտածելու տեղիք է տալիս՝ մնա՞լ ՀԱՊԿ-ի կազմում, թե ոչ։ Ես գերադասում եմ ազատագրել մեր տարածքները, քան իրենք հետ կքաշվեն, Ադրբեջանը հեշտ հետ չի քաշվի։ Հակառակրդը զինվում է ժամանակակից զինտեխնիկայով, իսկ մեզ մոտ նախորդ իշխանությունները ալան-թալան արեցին, կեղեքեցին, այսօր էլ սատանաները սրբի շոր են հագել ու հրապարակում ասում են փրկենք երկիրը։ Երեք տարվա մեջ հնարավոր չէր դիմակայել այդ հզոր զինտեխնիկային։ Նախորդ իշխանությունները միշտ ասել են՝ բանակցային փուլում ոչ մի գործընթաց չի լինելու, պետք է տարածքները հանձնենք։ Մենք չենք հանձնում Արցախը, միջազգային ատյաններում քննարվում է Արցախի հարցը, եկեք չշտապենք, մենք Արցախը երբեք չենք թողնի»,- ասաց Միքայելյանը։

Սասուն Միքայելյանի խոսքով՝ 127 քառ. կմ չենք կորցրել, իրենք ներխուժել են։ ՀԱՊԿ-ն է պարտավոր, որ իրենց այդ սահմաններից դուրս հանի։  

«Եթե չէ, ապա մենք պետք է համախմբվենք՝ պատերազմով վերցնենք, մենք պատերազմը չենք պարտվել»,- ասլել է Սասուն Միքայելյանը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ եթե բանակը չի պայքարում, ապա ինչու պետք է ՀԱՊԿ-ը միջամտի՝ Ս. Միքայելյանը նշել է.

«Ով է ասում չի պայքարում, այս վերջին պատերազմում 207 զոհ է եղել, այդ ոնց չի պայքարում, բա ով է սահմանում կանգնած, ընդդիմությո՞ւնն է կանգնած։ Թող գան մի օր սահման. չեմ ասում դիրք պահեն, այդ ժամանակ, որ գան այստեղ ուրիշ ձև կխոսեն»։

Ապա ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարեց. «Եթե ուզում ես խաղաղ ապրես, ապա պատրաստ եղիր պատերազմի»։

  • Կիսվել: