կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունը այսօր հրատապ նիստ կգումարի և կքննի Հենրիկ Հարթենյանի հասարակական դժգոհություն առաջացվրած վարքագիծը

Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունը այսօր հրատապ նիստ կգումարի և կքննի Հենրիկ Հարթենյանի հասարակական դժգոհություն առաջացվրած վարքագիծը

Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունը այսօր հրատապ նիստ կգումարի, որի ընթացքում կքննի և իր գնահատականը կտա խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի արարքին, ով իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դստեր՝ Սառա Թովմասյան ֆեյսբուքյան էջի լուսանկարը և կից գրել.

"Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան":
 
Կատարվածը Facebook սոցիալական ցանցում արժանացավ հասարակական պարսավանքի։

 

Այս առիթով Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունըհայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Հարգելի քաղաքացիներ,

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է ատելության խոսքի ցանկացած դրսևորում:

Հայցում ենք ձեր ներողությունը կատարվածի առթիվ: Վաղը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ»:

ՔՊ  կուսակցության վերահսկող հանձնաժողովը նույնպես հայտարարություն է տարածել, նշելով, որ անընդունելի են համարում ավագանու անդամի հայտարարությունը.

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»:

ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը էլ իր էջում գրել է․«Երբ ասում ենք` ատելության խոսքը տեղ չունի մեզանում, դա հավասարապես և անգամ առաջին հերթին վերաբերում է ՔՊ անդամներին: Վստահ եմ` կուսակցության ղեկավար մարմինը տեղի ունեցածին կտա անհրաժեշտ գնահատական: Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ»։

 

Իմքայլականները ակտիվորեն տարածում են այս հայտարարությունները իրենց ֆեյսբուքյան էջերում:

InfoPort-ի տվյալներով, Հարթենյանը կլքի իշխող կուսակցությունը և ավագանին։   

 

  • Կիսվել: