երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Երևանի 4 վարչական շրջաններում ջուր չի լինի

Երևանի 4 վարչական շրջաններում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 8-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Արշակունյաց 1-20 շենքերի, Բրյուսով փողոցի ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 8-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Վշտունի փողոցի և նրբանցքների ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 8-ին ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի Խանջյան, Տ. Մեծ, Ֆիրդուս, Ագաթանգեղոս 29, Վ. Սարգսյան, Մ. Մկրտչյան, Հանրապետության, Բյուզանդ, Վ. Սուրենյան փողոցների ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 8-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Որմնադիրներ փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: