շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանի 10 պոլիկլինիկայում և պատվաստումների շարժական կայաններում այսօրվանից առկա է չինական «Կորոնավակ» պատվաստանյութը

Երևանի 10 պոլիկլինիկայում և պատվաստումների շարժական կայաններում այսօրվանից առկա է չինական «Կորոնավակ» պատվաստանյութը

Այսօրվանից մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայաններում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Մայիսի 17-ից պատվաստանյութը հասանելի կլինի նաև մայրաքաղաքի մյուս և մարզային առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներում։

Նշենք, որ «Կորոնավակ» պատվաստանյութով կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները' ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով։

 

  • Կիսվել: