ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «ZIL-130» և «Mercedes-Benz E320» մակնիշների ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «ZIL-130» և «Mercedes-Benz E320» մակնիշների ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հուլիսի 8-ին, ժամը 04:15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվեության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «ZIL-130» (վարորդ` Ա. Ղ.) և «Mercedes-Benz E320» (վարորդ` Ա. Մ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Վ․ Մ․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև Ա. Մ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Գ․-ին (ծնված 1998 թ.) դուրս բերել ավտոմեքենայից, իսկ Ն․ Պ․-ին (ծնված 1998 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Ն․ Պ․ հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Ա. Գ․-ն՝ Աբովյանի ԲԿ:

  • Կիսվել: